ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընդդիմությունն այսօր կընդունի իր կյանքի կամ մահվան որոշումը

Ընդդիմությունն այսօր կընդունի իր կյանքի կամ մահվան որոշումը
20.12.2013 | 14:37

ԱԺ շենքի դիմացի մայթին գտնվող բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանական` մի քանի շարք կազմող պատի շրջափակման մեջ են հայտնվել: Նրանց չեն թողնում առաջ շարժվել որևէ ուղղությամբ: Մի քանի ակտիվիստներ, ովքեր փորձել են ցույցն ուղղել դեպի ԱԺ շենքի մայթ, բերման են ենթարկվել: Ցուցարարները բողոքում են Աժ-ում այս պահին քննարկվող` ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին պայմանագիրը: Պայմանագրով` Հայաստանի ունեցած 20 բաժնետոմսերը ռուսական կողմին փոխանցելու որոշումը ենթադրում է ռազմավարական ևս մեկ կառույցի նկատմամբ իրավունքների կորուստ: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Հայաստանը ՄՄ-ի անդամ դառնալու մասին հայտարարությանն իրենց լռությամբ համաձայնեցին Հայաստանի ընդդիմադիր ուժերից շատերը: Միայն երկու կուսակցություն դատապարտեց իշխանության որոշումը, մյուսներն ընտրեցին ջայլամի հայտնի դիրքը: Աշնանից ընթացող իրադարձությունները ցույց տվեցին, որ գործող ընդդիմության մեծ մասը առանձնապես չի տարբերվում իշխանությունից և փորձում է ինքնահաստատվել առավել չափով, այսպես ասած, անվնաս հարցերում, որոնցից մեկը վերջերս ընդունված պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքն է: Պարտադիր կուտակայինով ամենակարող ռուսներին դեմ գնալու հարց չկա, մի տեսակ` անմեղ-անշառ գործ է. կլինի` կլինի, չէ` գոնե պոպուլիզմի չափաքանակը ապահովված է հաջորդ տարվում չմոռացվելու համար:

ԱԺ-ում նախատեսվում է այսօր ավարտել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին պայմանագրի քննարկումը և քվեարկության դնել դրա վավերացման հարցը: Ընդդիմադիր քաղաքական ուժերի ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես կքվեարկեն այսօր Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող պայմանագրի հարցում: Ընդդիմությունն իրականում կքվեարկի իր կյանքի կամ մահվան վճիռը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ